Իսպանական մամուլի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչում կայացած «ԱՊՕԷԼ» – «Ռեալ» (0:3) դիմակայության առաջին հանդիպման արդյունքից:
«Հաղթանակի հասնելու համար մենք պետք է հիանալի խաղ ցուցադրեինք: Պաշտպանությունում աչալուրջ էինք գործում: Առաջին գոլից հետո մրցավեճի ելքը կարելի էր վճռված համարել:
Մեր հակառակորդը հիանալի խաղաց, չնայած այն փաստին, որ նրանք չունեն անհրաժեշտ ֆինանսական հնարավորություններ և ֆուտբոլային աստղեր: «ԱՊՕԷԼ»-ը ցուցադրեց թիմային բարձր կարգապահություն:
Նուրի Շահինը հիանալի խաղ ցուցադրեց: Նա ֆենոմենալ անձնավորություն է: Մենք ցանկանում էինք ավելի շատ տիրել գնդակին, այդ իսկ պատճառով Շահինի ներկայությունը խաղադաշտում անհրաժեշտ էր», – ասել է պորտուգալացի մասնագետը:








































