«Ֆորմուլա-1»-ի գերմանական «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերը հայտարարել է, որ «Մերսեդես»-ը չպետք է մտածի հաղթանակի մասին:
«Ոչ մի այլ բոլիդ այդպես չի մաշում իր անվադողերը, ինչպես «Մերսեդես»-ի բոլիդը: Պետք է նշեմ, որ մենք հաջողություններ ունենք, քանզի այս տարի առաջատարներին մեկ շրջանում զիջում ենք 1 վայրկյանով, իսկ անցած տարի պարտվում էինք 2 վայրկյան: Առաջընթաց կա, սակայն հաղթանակի մասին դեռ վաղ է խոսել», – ասել է Շումախերը:
Հիշեցնենք, որ գերմանացի ավտոարշավորդը աշխարհի 7-ակի չեմպիոն է, սակայն հեռանալով «Ֆերրարի»-ից և մեծ սպորտից, իսկ այնուհետև վերադառնալով` պայմանագիր կնքեց «Մերսեդես»-ի հետ, սակայն դեռևս բավարար արդյունքներ ցույց չի տալիս:








































