Արդեն մի քանի օր է, ինչ գարունն իրավամբ իր իշխանությունն է հաստատել: Շատերին է հետաքրքրում՝ գարունն անակնկալներ կմատուցի՞ համաճարակների տեսքով, թե՞ ոչ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը գարունը շատ հետաքրքիր եղանակ համարեց: Նա պարզաբանեց. «Երբ ձմռան ինֆեկցիաներն ավարտվում են, և ամառը դեռ հեռու է, համաճարակների առումով գարունն աղքատիկ սեզոն է: Համաճարակներ չկան»:
Ուստի հանրապետության գլխավոր համաճարակաբանը հորդորեց հասարակությանը չանհանգստանալ, որովհետև դրա համար առիթներ չկան:









































