«ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանին շատ է դուր եկել կուսակցության 7 աստղանի կրծքանշանը, և նա վերջապես այն ամրացրել է իր պիջակին»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Երեկ ներկայանալով գյուղատնտեսական համաժողովին` նախարարը, կուրծքն ի ցույց դրած, սպասում էր հարազատ կուսակցապետին:
Արթուր Բաղդասարյանի հայտնվելուց հետո «Երկիր»-ի թղթակիցը նկատել է, որ, ի տարբերություն Սերգո Կարապետյանի, կուսակցության առաջնորդի կոստյումից բացակայել է ՕԵԿ-ի նորաոճ կրծքանշանը:
Ի դեպ, Սերգո Կարապետյանը, չգիտես ինչու, հրաժարվում էր կրել հարազատ կուսակցության հին կրծքանշանը, մինչդեռ Արթուր Բաղդասարյանը երբեք չէր հրաժարվել ՕԵԿ կրծքանշանից»:








































