Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք «ԱՊՕԵԼ» – «Ռեալ» հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ակումբի վերջին որոշման մասին:
«Ես չեմ ցանկանում արդարանալ, քանի որ ակումբի «լռության» համար պատասխանատվություն չեմ կրում: Պատասխանատվություն չի կրում նաև նա, ով կայացրել է այդ որոշումը»,- ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կայացած «Վիլյառեալ» – «Ռեալ» հանդիպումից հետո «արքայական ակուբ»-ը հայտարարեց, որ չի ներկայանա մամլո ասուլիսներին: Լրատվամիջոցների պնդմամբ՝ այդ նախաձեռնության հեղինակը Մոուրինյոն է:









































