ԱՄՆ ղեկավարությունը չի պատրաստվում ռուսական կողմին գաղտնի տեղեկություն տրամադրել՝ կապված Եվրոպայում հակահրթիռային պաշպանության համակարգերի բաղադրիչների հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմավարական կայունության և հակահրթիռային պաշտպանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլեն Թոշերին:
Թոշերի խոսքերով՝ Սպիտակ տունը Մոսկվային առաջարկել է վերահսկել Standard Missile-3 տեսակի հրթիռի փորձարկումը, որը տեղի կունենա չեզոք ջրերում:
2012թ. մարտի 26-ին Սեուլում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև կայացած բանակցությունների արդյունքում կողմերը փաստեցին, որ չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել ԵվրոՀՀՊ-ի հարցում, բայց ամեն ինչ դեռ կորած չէ, և բանակցությունները կշարունակվեն: Սակայն ավելի ուշ լրագրողները նախագահների անձնական խոսակցությունից պարզել են, որ Օբաման խնդրել է բանակցությունները հետաձգել մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ, քանի որ ընտրվելու դեպքում ինքն ավելի «ճկուն» կլինի:









































