Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանը ցանկանում է, որպեսզի իր գինին, որը պատրաստվում է ավանդական եղանակով, ճանաչվի որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս: Տվյալ հարցի շուրջ Վրաստանը պաշտոնապես դիմել է UNESCO-ին:
Նշվում է, որ վրացիներն ավանդաբար իրենց գինիները պատրաստում են վիթխարի կավե կժերում (կվեվրի) և այն թաղում են գետնի տակ: Այդպիսի գինու պատրաստման համար խաղողը պետք է ճզմել միայն մերկ ոտքերով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի կեսերին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարը հրաման էր ստորագրել, որի համաձայն՝ գինու համար նախատեսված վրացական ավանդական սափորին շնորհվել էր ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ:







































