Մարտի 24-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ս. Զորյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց ծառեր են հատել:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, 1951 թ. ծնված Սեյրան Թ.-ն բենզասղոցով ապօրինի հատել է 1 ընկուզենի, 1 սալորենի և 1 բալենի:
Ծառերն ու բենզասղոցն առգրավված են:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:







































