Միլանի «Ինտեր»-ը թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին հեռացրեց իր զբաղեցրած պաշտոնից:
«Ակումբի նախագահ Մասիմո Մորատին և մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնում մասնագետին` իր և իր օգնականների` վերջին ամիսներին կատարած աշխատանքի համար»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում:
«Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Անդրեա Ստրամաչիոնին: «Ներաձուրիներ»-ը 2011/12թթ. մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ են փոխում գլխավոր մարզչին: Հիշեցնենք, որ Ռանիերիին փոխարինել էր Գասպերինիին:
Ըստ իտալական ԶԼՄ-ների` «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ կարող են նշանակվել Բիլբաոյի «Ատլետիկ»-ը մարզող Մարսելո Բիելսան կամ «Չելսի»-ից հեռացված Անդե Վիլլաշ-Բոաշը:






































