ԱՄՆ-ը համաձայն է Ռուսաստանի դիրքորոշման հետ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելության արդյունավետության հարցում, սակայն չի հրաժարվի տարածաշրջան մարդասիրական օգնություն ուղարկելու համար ուղիներ փնտրելուց: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Սիրիայի թեման (ՌԴ և ԱՄՆ նախագահները Սեուլում կայացած հանդիպմանը.- 1in.am) ամբողջությամբ քննարկել են: Սակայն, ինչպես արդեն հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, մենք սկսում ենք ուղիներ որոնել, որոնցով կկարողանայինք (Սիրիայի ընդդիմությանը) ոչ ռազմական օգնություն ցուցաբերել: Մենք նկատի ունենք կապի միջոցները, բժշկական բեռները և այլն»,- ասել է Նուլանդը պետդեպում տեղի ունեցած ճեպազրույցում:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով իր գործընկերներին տեղեկացնել հետագա քայլերի մասին՝ կապված մարդասիրական օգնության տրամադրման հետ:
«Տվյալ փուլում անչափ կարևոր է դա քննարկել մեր գործընկերների հետ, մենք նաև երկխոսություն ենք պահպանում Սիրիայի ընդդիմության հետ և պարզում՝ ինչ է նրան անհրաժեշտ»,- ասել է Նուլանդը:







































