ԲՀԿ-ում միայն առաջին 15-յակում 2 լրջագույն տնտեսագետներ կան՝ Տնտեսագիտական համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը և Արթուր Թամազյանը, որը 2007 թ. և 2012 թ. ԲՀԿ նախընտրական ծրագրերի տնտեսական բլոկի հիմնական հեղինակներից մեկն է եղել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Համամասնական ցուցակով բազմաթիվ տնտեսագետներ, սոցիոլոգներ կան, և այն գործիչները, որ աշխատելու են խորհրդարանում, վստա՛հ եղեք, որ բավարար չափով պաշտպանելու և ներկայացնելու են այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է «Բարգավաճ Հայաստանը»»,- ասաց Զոհրաբյանը:







































