Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ՀՀՊ շուրջ բանակցությունները կշարունակվեն նաև Չիկագոյում կայանալիք Դաշինքի գագաթնաժողովից հետո: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը RIA Novosti-ի կազմակերպած «Մոսկվա-Բրյուսել» տեսակոնֆերանսի ժամանակ:
«Գագաթնաժողովից հետո մենք կշարունակենք բանակցությունները Ռուսաստանի հետ, կփնտրենք արդյունավետ լուծում… Անհրաժեշտ է սերտ համագործակցել, որպեսզի ոչ մի թյուրիմացություն չմնա»,- ասել է նա:
Ռասմուսենի խոսքերով՝ Չիկագոյում Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը չի կայանա ռուսական կողմի լարված գրաֆիկի պատճառով: Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդակցության անցկացման հնարավորության հարցը:
«Մենք երկուսս էլ համաձայնվեցինք, որ Ռուսաստանի խիստ լարված ներքաղաքական օրացույցի պատճառով, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդակցությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը:








































