Մարտի 27-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու ազգային թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը կհանդիպեն ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվի հայկական ֆուտբոլի ձեռքբերումների թեման ու կներկայացվեն ազգային ընտրանու հետագա ծրագերեը:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնած հանդիպման գլխավոր նպատակը հայկական ֆուտբոլն ուսանողների շրջանում ավելի մասսայական դարձնելն է:



































