Այսօր Դուշանբեում կայացած Աֆղանստանի հարցով տնտեսական համագործակցության տարածաշրջանային համաժողովում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի ժամանակ ամերիկյան պատվիրակությունը ցուցադրաբար լքել է սրահը:
«Աֆղան ժողովուդը մշտապես հարձակումների է ենթարկվում իր տներում: Նման իրավիճակ է Պակիստանում, Պաղեստինում և մի շարք աֆրիկյան երկրներում»,- ասել է Ահմադինեժադը:
Հիշեցնենք, ԱՄՆ բանակի սերժանտ Ռոբերտ Բեյլսը մարետի 11-ին Աֆղանստանի Կանդահար մարզում սպանել էր 17 մարդու, այդ թվում՝ 9 երեխայի:
«Ամբողջ խնդիրը ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ է, որն ահաբեկչության դեմ անձնական պայքարի անվան տակ մտել է Աֆղանստան, և այժմ նույն կագախոսով շրջափակում է Ռուսաստանին և Չինաստանին»,- ասել է Իրանի նախագահը:
Իրանի նախագահի ելույթի կեսից ամերիկյան պատվիրակությունը, պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքի գլխավորությամբ, ցուցադրաբար լքել է սրահը՝ վերադառնալով միայն Ահմադինեժադի ելույթի ավարտից հետո:








































