Լիսաբոնում կյանքի 68-րդ տարում մահացել է իտալացի գրող Անտոնիո Տաբուկկին: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:
Տաբուկկին Պորտուգալիայի ֆաշիստական շրջանի մասին «Հաստատում է Պերեյրան» (Sostiene Pereira) վեպի հեղինակն է: Վեպը էկրանավորվել է, և գլխավոր դերում հանդես է եկել Մարչելո Մաստրոյանին:
Տաբուկկին նաև «Հնդկական նոկտյուրն» (Notturno Indiano, 1984 թ.) վեպի հեղինակն է:
Նա զբաղվել է նաև թարգմանական աշխատանքով, ուսումնասիրել է պորտուգալացի պոետ Ֆերնանդո Պեսսոայի կյանքը ու ստեղծագործությունը, թղթակցել իտալական Corriere della Sera-ին ու իսպանական El Pais-ին:
Տաբուկկին ծնվել է Պիզայում 1943 թ., վերջին տարիներին բնակվում էր Լիսաբոնում կնոջ և երկու երեխաների հետ:







































