Չիլիի իշխանությունները բացառել են ցունամիի վտանգը երեկ երեկոյան տեղի է ունեցած հզոր երկրաշարժից հետո: Բնակչության տարհանումը երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող նահանգներից չեղյալ է հայտարարվել: Ավերածություններ և զոհեր չկան:
Ըստ Չիլիի համալսարանի սեյսմոլոգիական ծառայության տվյալների՝ 6.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի Տալկա նահանգի համանուն կենտրոնից 100 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Քանի որ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը նախապես հաղորդել էր երկրի կենտրոնական մասում հնարավոր՝ 7.2 մագնիտուդով, ստորգետնյա ցնցումների մասին, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը մերձակա գոտուց բնակչության նախազգուշական էվակուացիայի հրաման էր տվել:
Սակայն տեղի սեյսմոլոգիական ծառայությունների տեղեկատվությունների վերլուծությունից հետո իշխանությունները եզրակացրել են, որ ցունամիի վտանգ չկա, և քաղաքացիներին թույլատրել են վերադառնալ իրենց բնակարանները:
Էվակուացիան տեղի է ունեցել առանց խուճապի և լուրջ միջադեպերի, բացառությամբ մեկ դեպքի, որի արդյունքում մեկ մարդ վնասվածքներ է ստացել,- հաղորդում է ИТАР-ТАСС:







































