Էստոնիայի մայրաքաղաքի բնակիչները հանրաքվեի ժամանակ կողմ են արտահայտվել 2013թ.-ից քաղաքային տրանսպորտն անվճար դարձնելու օրինագծին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Հանրաքվեի ժամանակ այդ հարցին իր համաձայնությունն է տվել ավելի քան 75%-ը: Այն անցկացվել է մարտի 19-25-ը, որին մասնակցել է ավելի քան 68 հազար մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 20%-ը:
Քաղաքապետարանում այս քայլը բացատրել են ճանապարհային խցանումներից ազատվելու, ինչպես նաև ճանապարհային ծածկույթը խնայելու և սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ այս օրենքի ընդունումից հետո 4 հոգուց բաղկացած ընտանիքը, որտեղ կա երկու անչափահաս, տարեկան կխնայի մոտ 600 եվրո:








































