Սրտի կաթվածները հաճախ կապվում են արյան բարձր ճնշման, ծխելու կամ շաքարախտի հետ: Սակայն նոր հետազոտությամբ ենթադրվում է, որ հղիությունը նույնպես կարող է մեծացնել սրտի կաթված ստանալու վտանգը:
ABC news-ը հաղորդում է, որ հղիության ընթացքում կանանց օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են սրտի վրա: Հետազոտությունն իրականացրել են Հարավային Կալիֆոռնիայի գիտնականները:
Գիտնականները հետազոտության համար 2005-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել են հղիության ընթացքում կանանց ստացած սրտի կաթվածի 150 դեպք:








































