NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Առաջին տեղը զբաղեցրեց «Չիկագո»-ի խաղացող Լոուլ Դենգի` «Տորոնտո»-ի հետ հանդիպման վերջին վայրկյաններին կատարած դիպուկ նետումը: Հիշեցնենք, որ այդ խաղում «Չիկագո»-ն 102:101 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Դենգը, Ուեսթբրուքն ու Բուզերը միասին վաստակեցին 70 միավոր: Վերջինս ճանաչվեց նաև հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ` վաստակելով 24 միավոր:







































