Ի պատասխան այն լուրերի, թե Քիմ Քարդաշյանը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել այն կնոջ դեմ, որը հինգշաբթի օրը իր գլխին ալյուր էր լցրել, PETA-ն ասել է, որ հեռուստատեսային աստղը եսասեր է և ամեն ինչ կանի ուշադրության կենտրոնում մնալու համար:
TMZ-ի հայտարարության մեջ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը, որը պնդում է, թե ոչ մի կապ չունի այդ դեպքի հետ, ասել է՝ եթե Քիմը մեղադրանք ներկայացնի, ապա բոլորը կհիշեն նրա եսասիրությունն ու անհարգալից վերաբերմունքը բռնի սպանությունների նկատմամբ, որոնց շնորհիվ նա մորթի է կրում:
Խումբն ավելացրել է՝ որքան լավ կլիներ, եթե Քիմը որոշեր իր մորթուց կարված զգեստները որպես նվիրատվություն տալ անտուններին. «Ակտիվիստը սրտով է գործում, մի բան, որ Քիմը կարծես թե չունի»:
PETA-ն տեղեկացրել է, որ իրենք նույնիսկ պատրաստ են օգնել ալյուր լցնող կնոջը պաշտպանության համար տրվող գումարի հարցում, եթե վերջինս նրանից օգնություն խնդրի:








































