Չիլիի փրկարարները հայտնաբերել են բժշկական ինքնաթիռի բեկորները, որում գտնվել են 8 ուղևորներ: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք բոլորը մահացել են:
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են անտառի թավուտում: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ինքնաթիռի ընկնելու վայրում աշխատանքները կշարունակվեն ևս մի քանի օր:
Հիշեցնենք, որ բժշկական ինքնաթիռը տեսադաշտից կորել էր մարտի 22-ին: Beechcraft BE 300 ինքնաթիռը Պունտա-Արենաս քաղաքից թռչում էր դեպի մայրաքաղաք Սանտյագո: Բացի անձնակազմի երեք անդամներից, ինքնաթիռում գտնվում էին նաև երեք բժիշկներ, սրտի վիրահատության կարիք ունեցող հիվանդ և նրա ամուսինը:









































