ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել, որոնցից 6-ը՝ երեխաներ: Այս մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները:
Նրանց խոսքերով՝ բռնկումը տեղի է ունեցել սեփական տներից մեկում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Չարլսթոնում: Հրշեջների գալու պահին կրակն արդեն ընդգրկել է ամբողջ շինությունը: Զոհվածների մեջ մինչև 8 տարեկան 6 երեխա է եղել: Հրդեհի հետևանքով տուժել են մի կին և երեխա, որոնց վիճակը ծանր է գնահատվում:
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:








































