ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Թուլուզում վնասազերծված ահաբեկիչ Մուհամմադ Մերան զենքեր է գնել գողությամբ վաստակած գումարներով: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի հետախուզական ծառայության ներկայացուցիչ Անժ Մանսինին:
Հանցագործի բնակարանում հայտնաբերված զինանոցի ընդհանուր գինը կազմում է մոտ 20 հազար եվրո:
Բանակցությունների ժամանակ հանցագործն ինքն է խոստովանել, որ իր ունեցած ամբողջ զենքը կարողացել է ձեռք է բերել գողացված գումարներով:
Այժմ բալիստիկական փորձաքննություն է անցկացվում: Չի բացառվում, որ նրա զինանոցի որոշ զինատեսակեր հանցագործության նպատակով օգտագործվել են ավելի վաղ՝ նախքան Թուլուզում մարտի 11-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում Մերայի կատարած սպանությունները:







































