Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

«Հայաստանի տուվալուական խաղը». Hürriyet

Թուրքական Hürriyet թերթում հրապարակվել է Ուղուր Էրգանի «Հայաստանի տուվալուական խաղը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Լեռնային Ղարաբաղը վերահսկող Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խաղաղ օվկիանոսում գտնվող Տուվալու փոքր կղզու հետ, որը նախորդ տարի տրված գումարի դիմաց ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Հայաստանի ղեկավարությունը մի կողմից ապրիլի 24-ին ընդառաջ քայլեր է ձեռնարկելու բազմաթիվ երկրներում ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելու, իսկ մյուս կողմից էլ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: Հենց այդ նպատակով էլ Հայաստանը մարտի 16-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Տուվալուի հետ:

Պաշտոնական Անկարան համակ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Տուվալուի մերձեցման գործընթացին: Դրա պատճառն այն է, որ նախորդ տարի Տուվալուն ստացած գումարի դիմաց ճանաչեց Ռուսաստանի օժանդակությունը վայելող Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Արևմտյան երկրների հետ իր հարաբերությունները չփչացնելու պատճառով Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչող Հայաստանը կարող է գումար առաջարկել Տուվալուին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար:

Հակառակ դեպքում, ի՞նչ կարիք կար, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեր իրենից 15,000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող խաղաղօվկիանոսյան կղզու հետ, որի բնակչությունը կազմում է ընդամենը 12,000 մարդ:

Ուշագրավ է, որ Տուվալուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «աշխատանքային այցով» մեկնեց Վրաստան, ուր նա այդ կապակցությամբ պարզաբանումներ տվեց Վրաստանի ղեկավարությանը (Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով Վրաստանը խզել է Տուվալուի հետ իր դիվանագիտական հարաբերությունները.- 1 in.am):

Այժմ Անկարան փորձում է պարզել, թե արդյոք Ռուսաստա՞նն է կանգնած Հայաստանի տուվալուական խաղի հետևում, թե՞ ոչ: Ռուսաստանը դժգոհ է Մալաթիայի նահանգի Քյուրեջիք շրջանում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումից և Սիրիայի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումից: Եթե Անկարան պարզի, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի տուվալուական խաղին, ապա ամենևին էլ չի զարմանա: Ռուսաստանն Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման համար Տուվալուին տվել է 3,5-4 միլիոն դոլար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում