Грузия Online-ի փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Վրաստան է այցելել ԱՄՆ ծովային հետևակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դենիս Հեյլիկը: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Հեյլիկը երեկ հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության փոխնախարար Նոդար Խարշիլաձեի ու զինված ուժերի միացյալ շտաբի հրամանատար Դևի Չանկոտաձեի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Աֆղանստանում տարվող ՆԱՏՕ-ի օպերացիաներում վրացի զինծառայողների մասնակցության հարցը: Դա, մասնավորապես, վերաբերում է Աֆղանստանում գտնվող վրացական կոնտինգենտ նախապատրաստմանն ու մարտունակության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ այս տարի Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների քանակը հասցվելու է մինչև 1600-ի, որով Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում կդառնա Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող երկիրը:








































