Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնին հավակնում են 3 հոգի: Երեկ, ուշ երեկոյան, ավարտվել է դիմումների ընդունումը: ԱՄՆ-ը այդ պաշտոնի համար առաջադրել է Դարթմութի քոլեջի նախագահ Ջիմ Յոնգ Կիմի թեկնածությունը: Կիմն ունի հարավկորեական ծագում, և շատ փորձագետներ կարծում են, որ սա կմեղմացնի զարգացող երկրների կողմից թեկնածության հարցում եղած քննադատությունները:
Նրանք բողոքում են այն ավանդույթի դեմ, համաձայն որի՝ Համաշխարհային բանկի նախագահ է դառնում ԱՄՆ-ի կողմից առաջադրված թեկնածուն, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար են «նշանակում» եվրոպացու:
Բացի Ջիմ Յոնգ Կիմից, այս պաշտոնին հավակնում են Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն և Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո Իվեալան:
Առաջիկա օրերին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հանդիպումներ կանցկացնի երեկ թեկնածուների հետ, իսկ նշանակումը տեղի կունենա 2012թ.-ի ապրիլին:
Հիշեցնենք նաև, որ Համաշխարհային բանկի գործող նախագահ Ռոբերտ Զելիկն այս տարվա փետրվարին հայտարարեց 2012թ.-ի հուլիսի 30-ին այդ պաշտոնից հեռանալու մասին, երբ կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը:








































