Մոսկվայի սննդի արտադրության պետական համալսարանի մի քանի ղեկավարներ կասկածվում են դրամաշորթության և կաշառակերության մեջ,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել է ներքին գործերի նախարարությունը, ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը համալսարանում տարածք վարձակալած սննդի գործարանի տնօրենից ամսական ապօրինաբար ստացել են միլիոն ռուբլի: Ավելի ուշ համալսարանի ղեկավարները գործարարից պահանջել են 7 մլն ռուբլի:
Ըստ ոստիկանության՝ համալսարանի և կասկածյալների բնակարանների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են իշխանության չարաշահումը ապացուցող փաստաթղթեր:









































