Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին Վրաստանում մահացել է 140 բանտարկյալ: Այս մասին են վկայում Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նախարարության տվյալները:
Դրանց համաձայն՝ նախորդ տարի 116 բանտարկյալ մահացել է կալանավայրերում, իսկ 24-ը՝ մասնավոր կլինիկաներում: Որպես դրա հիմնական պատճառ է նշվում թոքախտն ու ՁԻԱՀ-ը: Ներկայիս դրությամբ առկա է թոքախտով հիվանդ 716 բանտարկյալ և ՄԻԱՎ-ով վարակված 121 բանտարկյալ:










































