Հոկեյի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա շրջանակներում իր վերադարձը Նեշվիլ «Փրեդաթորս»-ի կազմում նշեց Ալեքսանդր Ռադուլովը, որը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Փիթսբուրգ «Փինգուինս» – Նեշվիլ «Փրեդաթորս»՝ 5:1,
Ֆիլադելֆիա «Ֆլայերս» – Վաշինգտոն «Քեփիթալս»՝ 2:1,
Տամպա Բեյ «Լայթինգ» – Էդմոնթոն «Օյլերս»՝ 3:2,
Մինեսոտա «Ուայլդ» – Քալգարի «Ֆլեյմս»՝ 3:2,
Դալլաս «Սթարս» – Վանկուվեր «Քենեքս»՝ 1:2,
Ֆինիքս «Քոյոթս» – Կոլորադո «Էվելանշ»՝ 3:2,
Լոս-Անջելես «Քինգս» – Սենտ Լուիս «Բլյուզ»՝ 1:0,
Սան Խոսե «Շարքս» – Բոսթոն «Բրյունս»՝ 2:1:
Երեկոյի լավագույն խաղացող է ճանաչվել Փիթսբուրգ «Փինգուինս»-ի հարձակվող Ջեյմս Նիլը, որը կատարել է 4 գոլային փոխանցում: Լոս-Անջելես «Քինգս» – Սենտ Լուիս «Բլյուզ» հանդիպման ժամանակ կողմերի դարպասապահներ Ջոնաթան Քուիկը (Լոս-Անջելես «Քինգս» ) և Բրայան Էլիոթը (Սենտ Լուիս «Բլյուզ») կատարել են համապատասխանաբար 35 և 37 սեյվ:






































