Ռուսական «Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատմել է իր խաղային որակների մասին:
«Իմ կարծիքով գլխավոր առավելությունս այն է, որ խաղում եմ համարձակ: Երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի հաղթեմ: Շատերն ինձ համեմատում են Զիդանի հետ, բայց ես նրան նման եմ միայն արտաքնապես, իսկ ներկայիս ֆուտբոլիստներից հավանում եմ Թիերի Անրիի խաղը», – ասել է Մովսիսյանը:









































