Էշթոն Քեթչերը Virgin Galactic ընկերության հետ տիեզերական զբոսաշրջություն տրամադրելու պայմանագիր է ստորագրել` դառնալով 500-երորդ հաջողակը, ով իր մեջ Տիեզերք մեկնելու քաջություն է գտել: Այս հաճույքի համար դերասանը վճարել է 200 հազար ԱՄՆ դոլար:
Թռիչքի տևողությունը կազմելու է 3.5 ժամ: Այս ընթացքում տիեզերանավը մեկ պտույտ է գործելու Երկրի շուրջը: Ճանապարհորդությանը պատրաստվելու համար յուրաքանչյուր զբոսաշրջիկից պահանջվելու է երեք օր:








































