Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլ դրույթների, առաջարկել է, որ Եվրամիությունը փոխարինի Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբում։
Փաստաթուղթը դեռևս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ինչն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մեկ ամսից։









































