ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է իր առաքելությունը Հայաստանում` խորհրդարանական ընտրությունները գնահատելու համար:
Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան ասել է, որ առաքելությունը բաղկացած է Երևանում տեղակայված 13 միջազգային փորձագետներից, և 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են ՀՀ ողջ տարածքում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներգրավելու է նաև 250 կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրությունների ընթացքը և հաշվառման գործընթացը դիտարկելու համար:
«Կարճաժամկետ դիտորդները 2 հոգանոց խմբերով տեղաբաշխվելու են հանրապետության ողջ տարածքում, հետևելու են ընտրատեղամասերի բացմանը, քվեարկության ընթացքին, քվեաթերթիկների հաշվարկմանը և արդյունքների ամփոփմանը», – ասել է Ռադմիլա Շեկեռինսկան:
Խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար առաքելություններ կուղարկեն նաև ԵԱՀԿ ԽՎ, Եվրոպական Խորհրդարանը և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը:







































