Friday, 19 06 2026
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի

Սարգսյանը ստուգում է արձագանքները

«Օրինաց երկիր» կուսակցություն կոչվող կառույցի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարում է, որ 2013 թվականի նախագահի ընտրությանը կուսակցությունը սատարելու է Սերժ Սարգսյանին: Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե դեռ չի էլ հայտարարել, որ ինքն առաջադրվելու է նախագահի ընտրությանը: Հայաստանի պայմաններում, իհարկե, ինքնաբերաբար ենթադրվում է, որ եթե գործող նախագահը չի հայտարարում չառաջադրվելու մասին, ուրեմն կարելի է վստահ լինել, որ նա առաջադրվելու է: Բայց խնդիրն այն է, որ նախ՝ թերևս արժե գոնե ձևական կողմը պահպանել, թեև ՕԵԿ-ի պարագայում ձևականություններն արդեն ավելորդ են, և բացի այդ էլ՝ Հայաստանում իրադարձությունները զարգացման այնպիսի մի անկանխատեսելի հուն են մտել, որ շրջադարձային և բեկումնային զարգացումներ կարող են լինել ցանկացած պահի, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը կարող է և չառաջադրվել:

Համենայնդեպս, կասկած չկա, որ այդ գործում էական նշանակություն ունի խորհրդարանի ընտրությունը, որովհետև ՀՀԿ-ն այդ ընտրությանն իր առջև դրել է 50+1 տոկոս մեծամասնություն ունենալու խնդիր: Իսկ այդ դեպքում արդեն շատ բան կախված է նրանից, թե ընտրությունից հետո իրենց ինչպես կպահեն մյուս քաղաքական ուժերը՝ արդյոք նրանք կմիավորվե՞ն ընդդեմ ՀՀԿ-ի, ի՞նչ չափով կմիավորվեն, մինչև ո՞ւր կհասնի այդ միավորումը: Այդ հարցում առայժմ Սերժ Սարգսյանն, իհարկե, անհանգստանալու հիմքեր կարծես թե չունի: Օրինակ՝ խիստ կասկածելի է, որ ԲՀԿ-ն միանա, ասենք, Հայ ազգային կոնգրեսին: ԲՀԿ-ն կարող է անցնել ընդդիմություն, բայց Կոնգրեսի հետ միավորումը խիստ տեսական կամ, այսպես ասած, քաղաքագիտական վերլուծության կարգից է: Պրակտիկ առումով «Բարգավաճ Հայաստան»-ը հազիվ թե աջակցի, որ Տեր-Պետրոսյանը գա իշխանության: Տեր-Պետրոսյանն էլ հազիվ թե աջակցի, որ իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը կամ նրա դրածո որևէ նախագահ: Երկու ուժերը պատրաստ են իրենց իշխանության համար որպես գործիք ծառայեցնել միմյանց, բայց բացարձակապես չեն դառնա դիմացինի ձեռքին գործիք: Իսկ Կոնգրես-ԲՀԿ տանդեմից բացի՝ Հայաստանում որևէ այլ քաղաքական կոնֆիգուրացիա ի զորու չէ արագորեն հասնել իրավիճակի այնպիսի փոփոխության, որ Սերժ Սարգսյանը մտածի նախագահի առաջին ժամկետով բավարարվելու մասին:

Պատկերը կարող է որոշակիորեն փոխվել այն դեպքում, երբ Կոնգրեսը, «Ժառանգություն»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ն ու ՀՅԴ-ն կազմեն մի ընդդիմադիր կոալիցիա և հանդես գան միասնական թեկնածուով: Այդ դեպքում, սակայն, խնդիրը կլինի այն, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսը պատրա՞ստ է հրաժարվել իր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանից: Իրադարձությունների այդ զարգացումն էլ է թվում ոչ այնքան իրատեսական:

Այնպես որ, կարծես թե չկա Սերժ Սարգսյանի առաջադրմանը խանգարող հանգամանք: Բայց, ըստ երևույթին, այդ հանգամանքը չկա տեսանելի դաշտում, բայց կան գործոններ, որոնք գուցե հայտնի են միայն Սերժ Սարգսյանին, ընդ որում՝ նա դրանք կարևոր է համարում այնքան, որ առայժմ խուսափում է անձամբ բացել նախագահի ընտրությանը իր առաջադրվելու թեման, և դա անում է «Օրինաց երկրի» միջոցով՝ փորձելով թերևս ստուգել բոլոր հնարավոր արձագանքները թե՛ երկրի, թե՛ իշխող համակարգի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ հավանաբար փորձելով շոշափել հնարավոր խութերը, որոնք կարող են անակնկալ կերպով առաջանալ նրա ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում