Բասկետբոլի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա ընթացքում տեղի ունեցան 10 հանդիպումներ: Գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Օրլանդո «Մեջիք» – Ֆինիքս «Սանս»`103:93,
Տորոնտո «Ռափթորս» – Չիկագո «Բուլս»` 82:94,
Ֆիլադելֆիա «Սիքսթերս» – Նյու-Յորք «Նիքս»` 79:82,
Ատլանտա «Հոուքս» – Քլիվլենդ «Քավալիերս»` 103:102,
Նյու-Ջերսի «Նեթս» – Վաշինգտոն «Ուիզարդս»` 89:108,
Նյու Օրլեան «Հորնեթս» – Գոլդեն Սթեյթ «Ուարիոր»` 92:101,
«Օքլահոմա Սիթի» – Լոս-Անջելես «Քլիփերս»` 114:91,
Սան Անտոնիա «Սփերս» – Մինեսոտա «Թիմբերվուլզ»` 116:100,
Դենվեր «Նագեթս» – Դեթրոյթ «Փիսթոնս»` 116:115,
Դալլաս «Մավերիքս» – Լոս-Անջելես «Լեյքերս»` 93:109:
Երեկոյի լավագույն խաղացող է ճանաչվել «Օքլահոմա Սիթի»-ի առաջատար Քևին Դյուրանթը, ով վաստակել է 32 միավոր և կատարել 8 արդյունավետ փոխանցում, իսկ ամենաարդյունավետ խաղացողն էր Բեն Գորդոնը (Դեթրոյթ «Փիսթոնս»), ով վաստակել էր 45 միավոր և կատարել 8 արդյունավետ փոխանցում:








































