Այսօր սկսվող պաշտոնական բանակցություններում ակնկալվում է, որ Աֆղանստանի պաշտոնյաները ԱՄՆ իրենց գործընկերներից կպահանջեն դադարեցնել գիշերային հարձակումները աֆղան բնակիչների տների վրա, որոնք իրականացվում են իբրև թև հետախուզման նպատակով: Նրանք կպահանջեն նաև, որ նման գործողություններ իրականացնելուց առաջ հետախուզման թույլտվություն ստանան դատավորի կողմից:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ չնայած առաջացած խնդիրներին, երկու կողմերի պաշտոնյաները հայտնել են, որ վստահ են՝ կկարողանան համաձայնության գալ այս հարցի շուրջ, որը թույլ կտա ռազմական հարցում ևս համաձայնության հասնել՝ մինչև մայիսին Չիկագոյում կայանալիք վեհաժողովը: