ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոն երեկ հայտարարել է, որ այդ երկրում ամենաարագ աճող խումբը ասիական ծագում ունեցող քաղաքացիներն են. այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Համաձայն 2010թ.-ին անցկացված մարդահամարի տվյալների` վերջին 10 տարիների ընթացքում նրանց թիվն աճել է 43.4%-ով: Դա 4 անգամ ավելի է, քան ԱՄՆ-ի ողջ բնակչության աճի տեմպը, ինչը կազմել է մոտ 9.7%:
ԱՄՆ-ում ասիական ծագում ունեցող են համարվում Հեռավոր Արևելքից, հարավարևելյան Ասիայից և Հնդկաստանից տեղափոխված մարդիկ: Ամենաարագ աճող նահանգներն են Նևադան (110%), Արիզոնան (95%) և Հյուսիսային Կարոլինան (85%): Ասիացիների մեջ ամենամեծ էթնիկական խումբը չինացիներն են (4 միլիոն), որոնց հաջորդում են ֆիլիպինցիները (3.4 միլիոն) և հնդիկները (3.2 միլիոն):







































