Մադոննայի առաջին այցելությունը Ռուսաստան առաջացրել է ուղղափառ քևրիստոնյա ակտիվիստների զայրույթը: Եվ այժմ երգչուհին խոստացել է օգոստոսին նախագահ Վլադիմիր Պուտինի հայրենի քաղաքում ելույթ ունենալիս պայքարել օրենքի դեմ, որն արգելում է «խթանել» միասեռականությունը:
Bloomberg-ը հաղորդում է, որ երգչուհին էլեկտրոնային նամակի միջոցով երեկ ասել է, որ կգա Սանկտ Պետերբուրգ՝ աջակցելու միասեռականներին և ուժ ու ներշնչանք հաղորդելու բոլոր նրանց, ովքեր իրենց ճնշված են զգում: «Ես ազատության մարտիկ եմ»,- ասել է Մադոննան։
Մարտի 7-ին Սանկտ Պետրբուրգում ընդունված օրենքով արգելվում է միասեռականների «պրոպագանդան», որը կարող է վատ օրինակ հանդիսանալ երեխաների համար:








































