ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ կազմակերպությունն սկսել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության անցկացման հայտերի ընդունումը:
Միության գլխավոր տնօրեն Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ հրավերներ են ուղարկվել եվրոպական 53 ֆուտբոլի ֆեդերացիաներ: Երկրները պետք է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնեն մինչև ս.թ. մայիսի 15-ը: Վերջնական որոշումը կկայացվի 2013 թվականի վերջից մինչև 2014-ի սկիզբը:
Մայրցամաքային առաջնությունը, ինչպես միշտ, կանցկացվի 1 ամսվա ընթացքում: Կմասնակցեն 24 թիմեր, ընդհանուր առմամբ կկայանա 51 խաղ:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ը տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում, իսկ «Եվրո-2016»-ի անցկացման իրավունքը ստացել է Ֆրանսիան:








































