«Առաջին լրատվական»-ում տեղադրված «Հայկական պոռնո կայքի աղջիկները խոստանում են գոհացնել ամենախստապահանջ հաճախորդներին» հոդվածից հետո ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը սկսել է ուսումնասիրել սեքս ծառայությունների նոր կայքը:
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պարզվել է կայքը ստեղծողի ինքնությունը: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ պոռնո կայքում այս պահի դրությամբ ընդգրկված են 32 մարմնավաճառ, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում «ամենախստապահանջ հաճախորդներին»:








































