Այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերոբ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԿՀԴՊ (կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի) ԿՎ 4-րդ վարչության պետ:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Վանիկ Թանգամյանը:
«Առաջին լրատվական»-ը տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության հետ, որտեղ լուրը չհերքեցին:








































