Երեկ Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց «Համագործակցության գավաթ»-ի խաղարկությունը, որում այս տարի Հայաստանը ներկայացնում էր Երևանի «Միկա»-ն: Արմեն Շահգելդյանի սաները մեկնարկային խաղում 2:0 հաշվով պարտվեցին Լատվիայի չեմպիոն «Սկոնտո»-ին: Գոլերի հեղինակներ դարձան Ալեքսանդր Ֆերտովսը և Ռուսլան Մինգազովսը: Բ խմբի մյուս խաղում ղազախական «Տոբոլ»-ը 2:1 հաշվով առավելության հասավ ուզբեկական «Բունյոդկոր»-ի նկատմամբ: