Այսօր Իտալիայում կյանքի 93-րդ տարում մահացել է հայտնի սցենարիստ, պոետ Տոնինո Գուերան: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ է տեղի ունենալու նրա հուղարկավորությունը:
Պոետ, սցենարիստ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերան ծնվել է 1920 թ. մարտի 16-ին իտալական փոքրիկ Սան Արկանջելո քաղաքում` Ռիմինիից ոչ հեռու:
Գրել է ավելի քան 100 ֆիլմերի սցենար, որոնցից շատերը համարվում են դասական գործեր: Գուերան աշխատել է համաշխարհային կինեմատոգրաֆի դասականներ Ֆեդերիկո Ֆելլինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Թեո Անգելոպուլոսի հետ:
Նա «Օսկար» է ստացել «Կազանովա», «Սուրբ Լորենցոյի գիշերը» ֆիլմերի համար:
Նրա սցենարները 8 անգամ ստացել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը:








































