«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտարարել է, որ ցանկանում է իր ակումբի կազմում տեսնել ֆրանսիական «Լիլլ»-ի առաջատար Էդեն Ազարին, որի համար իսկական «որս» են սկսել անգլիական ևս եկու ակումբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն: Ռեդնապը հայտարարել է, որ նրանք Էդենին գնելու համար պատրաստ են մրցակցել ցանկացած ակումբի հետ:
«Ազարը հիանալի ֆուտբոլիստ է և կարող է բարդ խնդիրներ լուծել, այդ իսկ պատճառով նա մեր տեսադաշտում է հայտնվել: Ես հետևել եմ նրա խաղին երեք անգամ անցած տարի և մի քանի անգամ` այս տարի: Չէի ցանկանա ասել, որ նա աշխարհի լավագույն խաղացողն է, քանզի այդ դեպքում «Յունայթեդ»-ը կամ «Չելսի»-ն ամեն ինչ կանեն, որ նա հայտնվի իրենց թիմում: Կարծում եմ, որ ակումբի ղեկավար Դանիել Լևին ևս ամեն ինչ կանի այդ տրանսֆերն ի կատար ածելու համար, քանզի նա նույնպես ցանկանում է մրցակցել գրանտ ակումբների հետ և հայտնվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի քառյակում»,- ասել է Ռեդնապը:








































