ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների կիրառումը չի հետաձգվի:
«Գումարային ոչ մի խնդիր չկա: Գոյություն ունի ֆինանսների վատ կառավարում: ՈւԵՖԱ-ն ստիպված է կատարել այդ քայլը: Այլ կերպ ֆուտբոլը կոչնչանա»,- հայտարարել է Պլատինին:
ՈւԵՖԱ-ն հիշեցնում է, որ այն ակումբները, որոնք չեն պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյ-ի կանոնները, կտուգանվեն և անգամ կարող են զրկվել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցության իրավունքից:
Հիշեցնենք, որ ֆեյր-փլեյ-ի կանոնները ներառում են նաև ակումբի կորուստների նվազեցում` մինչև 45 մլն եվրո: Միևնույն ժամանակ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն շարունակում են համապատասխանաբար 197 և 78 մլն ֆունտ պարտք ունենալ:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կասեցնենք այդ միտումը: Եթե միջոցներ չձեռնարկենք, ապա մեզ սպասվում է այնպիսի ճգնաժամ, ինչպիսին այժմ տիրում է Եվրոպայի էկոնոմիկայի ոլորտում»,- ասել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն:








































