Goal. com-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի բոսնիացի հարձակվող Էդին Ձեկոն, ով թիմի հիմնական կազմի խաղացող չի համարվում, այս ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
Անգլիական ակումբի ղեկավարները պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստին փոխանակել հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ: Գործարքի կայացմանը կարող է նպաստել նաև այն, որ մադրիդցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ձեկոյի տաղանդի երկրպագուն է:
Իսկ «քաղաքայինների» մարզիչ Ռոբերտո Մանչինին ցանկանում է տեսնել իր թիմի կազմում Իգուաինին, ով Սերխիո Ագուերոյի հետ հաջորդ մրցաշրջանում «հարձակվողական դուետ» կկազմի:










































