«Բոլթոն»-ի կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան կարողացել է մի քանի խոսք արտաբերել: Ինչպես հաղորդում է AP-ն, ֆուտբոլիստը դեռևս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն նկատվում է որոշ դրական տեղաշարժ:
Հիշեցնենք, որ Մուամբան գիտակցությունը կորցրել էր Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Բոլթոն» – «Տոտտենհեմ» հանդիպման ժամանակ: Կիսապաշտպանին տեղափոխել էին հիվանդանոց:
Ավելի ուշ լոնդոնյան հիվանդանոցի կրծքավանդակի օրգանների հիվանդությունների բուժմամբ զբաղվող բժիշկները Մուամբայի մոտ սրտամկանի ինֆարկտ էին ախտորոշել:
«Բոլթոն»-ի երկրպագուները ծաղկեփնջեր և բացնիկներ են թողնում ակումբի մարզադաշտի շրջակայքում` ի աջակցություն երիտասարդ կիսապաշտպանի:










































