Ֆրանսիացի գիտնականների նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները, որոնց ասել են, որ սովորելը կարող է դժվար լինել և որ ձախողվելն ուսումնական գործընթացի բնական մասն է, իրականում առավել լավ արդյունքներ են ունեցել քննությունների ժամանակ, քան այն երեխաները, ովքեր վստահ են եղել իրենց հաջողության մեջ:
Health day-ը հաղորդում է, որ Poitiers համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Աուտինն ասել է, որ իրենք հետազոտությունն իրականացրել են հիմնված այն գիտակցման վրա, որ ուսումնական գործընթացում հաջողությունը կապված է մրցակցության և ձախողումների հետ: Գիտնականն ավելացրելէ, որ սա պայմանավորված է նրանով, որ երբ երեխաները միայն հաջողության մասին են մտածում, նրանք վախենում են ձախողվել և այդ պատճառով պատրաստ են գնալ բարդ քայլերի՝ նոր նյութը սովորելու համար:
Հետազոտության համար գիտնականներն աշխատել են 6-րդ դասարանի աշակերտների հետ, ովքեր մի քանի խնդիրներ են լուծել։
Հետազոտությունը հրապարակվել է օնլայն Journal of Experimental Psychology: General ամսագրում: Գիտնականներն ավելացնում են, որ իրենց հետազոտությունն ապացուցում է, որ երեխաների ուսումնական հաջողությունները միայն ներքին գիտելիքից ու աշխատելու ցանկությունից չի կախված: Կարելի է երեխային ստիպել սովորել` փոխելով նրա վերաբերմունքն ուսուցանվող նյութի հանդեպ։







































