Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները չեն համակերպվում Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Ռեալ» – «Մալագա» հանդիպման արդյունքում միավորների կորստի մտքին: Թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն իսպանական մամուլին տված հարցազրույցում դժգոհել է մրցավարի գործողություններից:
«Ես չէի սպասում, որ միավորներ կկորցնենք, սակայն սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն բան: Ինչ վերաբերում է հանդիպման գլխավոր մրցավար Միգել Անխել Գամեսին, ապա պետք է նշեմ, որ նա կույր մարդու տպավորություն էր ստեղծում:
Բայց ես չեմ ցանկանում մեղադրել նրան: Երբ գոլ չես խփում, կարող ես պատժվել դրա համար, ինչը և եղավ այդ հանդիպման վերջին րոպեներին: Չնայած այս ամենին, մենք հանգստություն ենք պահպանում և վստահ ենք, որ կդառնանք Իսպանիայի չեմպիոն», – ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ այս սայթաքումից հետո «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև միավորների տարբերությունը կրճատվեց` հասնելով 8-ի:









































