Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն իր դժգոհությունն է հայտնել՝ Աբխազիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի նշանակմամբ պայմանավորված:
Վրացական ընդդիմությունը ներկայացնող խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան հայտարարել է, որ այդ որոշումը փաստացիորեն նշանակում է Ռուսաստանին Աբխազիայի պաշտոնական միացում:
Նա հավելել է, որ որոշումը զարմանք է հարուցել նաև Աբխազիայում, քանի որ այնտեղ գիտակցում են, որ որևէ անկախության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ Աբխազիան փաստացիորեն միացվում է Կրասնոդարի մարզին:
Պաատան միջազգային հանրությանը կոչ է արել համարժեք արձագանքել սույն որոշմանը:








































